Hraparak.am-ը գրում է․ ««Իմ քայլը» հիմնադրամը Be happy նախաձեռնության հետ մեկտեղ «Դվին մյուզիք հոլում» հերթական խրախճանքն է կազմակերպել։
Հյուրերի թվում են վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի պատգամավոր եղբայր Հրաչյա Հակոբյանը, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, SAS-ի Արտակը, Տիգրան Մանսուրյանը և Աննա Հակոբյանի «ծայրահեղ թափանցիկ գործելաոճ» որդեգրած հիմնադրամին «մուծվող» մի շարք մեծահարուստներ։Խնջույքին անձամբ մասնակցում է Աննա Հակոբյանը։
Մի շարք մեծահարուստներ իրենց հերթական հանգանակություններն են կատարել Աննա Հակոբյանի հիմնադրամին, այս անգամ աճուրդի միջոցով։
Աուկցիոները իրերի անուններ է հայտարարել , իսկ հավաքված մեծահարուստներից ցանկացողները, որոնք ամենաբարձր գներն են առաջարկել, գնել են դրանք։
Օրինակ Շառլ Ազնավուրի երգերի հավաքածուի համար մեծահարուստներից մեկը վճարել է 20մլն դրամ։ Երգերի հավաքածուն բաղկացած է եղել 60 ձայնասկավառակից՝ շանսոնյեի որդու՝ Նիկոլա Ազնավուրի ստորագրությամբ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը