ՀՖՖ նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանի տանը խուզարկությունը դեռ շարունակվում է. այս մասին լրագրողներից հայտնեց հենց Ռուբեն Հայրապետյանը:
«Միանգամից ասեմ՝ որևէ հարցի չեմ պատասխանում, 2-րդ՝ ինձ չեն ձերբակալում և չեն ձերբակալել: Մնացածը Արմեն Նիկողոսյան մատնաչափիկից հարցրեք»,- նշեց այրապետյանը:
Հարցին՝ դեռ շարունակվում է խուզարկությունը և ինչ են գտել իրավապահները, նա պատասխանեց. «Ինքնաթիռ ու տանկ են գտել: Համբերեք, երեկոյան ամեն ինչ կլսեք»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը և հավելեց, որ հարցազրույց է տալու:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը