12 12 2019

Օդանավակայանը՝ 34 հազար դրամանոց տաքսու կտրոնի մասին

Օդանավակայանը՝ 34 հազար դրամանոց տաքսու կտրոնի մասին

Երեկվանից շրջանառվող լուրի հետ կապված, համաձայն որի՝ Հայաստան ժամանած գերմանացի քաղաքացուց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Արմենիա Մարիոթ» հյուրանոց տեղափոխելու համար տաքսու վարորդը պահանջել է 34.000 ՀՀ դրամ, ցանկանում ենք տեղեկացնել, որ 2019 թվականի փետրվարի 1-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի՝ տաքսի ծառայություն մատուցող միակ պաշտոնական գործընկերը Yandex.Taxi ընկերությունն է, որի գնացուցակը համապատասխան կիլոմետրերի համար փակցված է օդանավակայանում։ Այս մասին հայտնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։

«Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ լուսանկարում երևացող կտրոնը կեղծ է և չի պատակնում Yandex.Taxi ընկերությանը:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը մշտապես բարձրաձայնել է օդանավակայանում առկա նման խնդրի մասին և դիմել պատկան մարմիններին` խնդրով զբաղվելու և կեղծարարությամբ զբաղվողներին բացահայտելու համար:

Հարգելի՛ ուղևորներ, Ձեզ ևս հորդորում ենք օգտվել միայն վստահելի տաքսի ծառայություններից՝ նման խնդիրներից խուսափելու համար»,-նշված է հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ