10 12 2019

Գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

Գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

Դեկտեմբերի 10-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:Հավաքակայանում ՀՀ ԶՈւ ԳՇ պետն անցկացրել է 2019թ. երկրորդ զորակոչի կազմակերպման աշխատանքներին ընդգրկված անձնակազմի շարային ստուգատես, տեղում դիտարկել զորակոչի նախապատրաստական աշխատանքները, ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին ներկայացվել են զորակոչիկների դիմավորման, ընդունման, հանդերձավորման կետերում, բուժզննման սենյակներում ստեղծված պայմանները։Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ, հորդորել անել առավելագույնը` ձմեռային զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ