10 12 2019

24 ժամ ֆեյսբուքում իրարանցում ապահովեցի. Հրաչյա Հակոբյան



Շատ նորմալ եմ վերաբերում իմ հասցեին հնչեցված բոլոր քննադատություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ամբիոնից իր ելույթին, թե պետք է բոլոր ծխողները դառնան վտարանդի:

«Բոլոր մեղադրանքներն ընդունում եմ. Ես այն կարծիքին եմ, որ չի կարելի հանրային վայրերում հանգիստ նստել ծխել, և հետո երեխաներին ասել, որ չի կարելի ծխել: Ընդամենը 24 ժամ ֆեյսբուքում ինչ-որ իրարանցում ապահովեցի: Հանրային մարդ, հանրային կարծիք հնչեցնել, բնականաբար նաև պետք է ընդունի հանրության կողմից այսպիսի ռեակցիան»,- նշեց պատգամավորը:

Հրաչյա Հակոբյանը նաև նշեց, որ ինքը ևս ծխում է, սակայն ոչ երեխաների մոտ. «Ես երբեմն ծխում եմ, բայց շատ քիչ և միայն ընկերական շրջապատում, իսկ աշխատավայրում, հանրային վայրերում, տանը, ցերեկվա լույսին չեմ ծխում: Ծխախոտից կախվածություն չունեմ»:

Իսկ ինչ վերաբերում է ծխախոտի գներին, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Ամբողջ աշխարհում ծխախոտի գներն ամեն տարի բարձրանում եմ, Հայաստանում չգիտեմ՝ գնաճ կլինի՞, թե՞ ոչ, բայց ես ինքս կցանկանամ, որ ամեն տարի այստեղ էլ գները բարձրանան»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ