Երևանի ավագանու արտահերթ նիստում «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը նշեց․
«Այս տարի ունենալու ենք աննախադեպ Ամանոր, որովհետև վերջին տարիներին Ամանորի ծախսերը չեն գերազանցել 40-50 մլն դրամը, իսկ այս տարի պետությունը և քաղաքապետարանը տրամադրում են մոտ 750 հազար դոլար»։
Հիշեցնելով, որ նախորդ տարի քաղաքապետարանը 75 հազար դոլարով տոնածառ ձեռք բերեց, Թեհմինա Վարդանյանը նշեց. «Հիմա ուզում եմ հասկանալ՝ էս ի՞նչ դուխով եք, որ էսքան գումար եք տալիս ամանորյա ծախսերին, շուրջ մեկ մլն դոլար տրամադրում Ամանորյա ծախսերին, երբ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ:
Պարոն Սարգսյանն ասում է՝ կառուցելու ենք վերգետնյա անցում, որն արժենալու է 44 մլն դրամ: Սա ինչի՞ համար ենք անում: Ի դեպ, 5-ամյա ծրագրից հանել եք վերգետնյա անցումների կառուցումը, ինչը որոշ փողոցներում խիստ անհրաժեշտ է: Ունենք փլվող շենքեր, օրինակ Արզումանյան 10-ը, իսկ մենք 300 մլն դրամից ավելի տալիս ենք, որ Նոր տարվա միջոցառում անե՞նք: Սա իսկապես ամենաթողություն է: Մենք ուզում ենք, որ Ամանորը անցնի ճոխ, բայց 750 հազար դոլա՞ր: Մենք էլի ժպիտով շարունակելու ենք նայել քաղաքացիների աչքերի՞ն»,-ասաց «Լույսի» անդամը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը