Սանկտ Պետերբուրգում անհայտ անձինք հաղորդել են մետրոյի 22 կայարանի «ականապատման» մասին: Այս մասին հայտնել է РИА Новости-ն՝ հղում տալով ուժային կառույցներին։
«Պայթյունի սպառնալիքի մասին տեղեկություններ են փոխանցվել մի քանի հիվանդանոցների և դպրոցների»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Անցյալ շաբաթվանից Պետերբուրգում անընդհատ «ականապատում» են դատարաններն ու դպրոցները, սակայն դեռևս ոչ մի անգամ վտանգավոր կամ պայթուցիկ նյութ չի հայտնաբերվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը