Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է մեկ երկրաշարժ։
Նոյեմբերի 26-ին Հայաստանում՝ Արտաշատ քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք 2-3 բալ ուժգնությամբ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ից:
Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ՝
· Նոյեմբերի 27-ին Իրանում՝ Սալմաստ քաղաքից 45 կմ հյուսիս-արևմուտք 3 բալ ուժգնությամբ, Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևմուտք 3 բալ ուժգնությամբ և 37 կմ հարավ-արևմուտք 3-4 բալ ուժգնությամբ, իսկ Ադրբեջանում՝ Մինգեչաուր քաղաքից 20 կմ հարավ-արևելք 3 բալ ուժգնությամբ։
· Նոյեմբերի 28-ին Իրանում՝ Սալմաստ քաղաքից 35 կմ հյուսիս-արևմուտք 3 բալ ուժգնությամբ և 35 կմ հյուսիս-արևմուտք 4 բալ ուժգնությամբ։
· Նոյեմբերի 29-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 27 կմ հյուսիս-արևմուտք 4 բալ ուժգնությամբ։
· Դեկտեմբերի 1-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք 3 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 26 կմ հարավ-արևմուտք 5 բալ ուժգնությամբ և Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք 5 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է երեք երկրաշարժ: Նոյեմբերի 26-ին 6.4 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ է գրանցվել Բալկանյան թերակղզու արևմտյան ափամերձ տարածքում` Ալբանիայի Տիրանա մայրաքաղաքից 34 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժին հետևել են բազմաթիվ հետցնցումներ, որոնցից 4-ը գերազանցել է 5 մագնիտուդը: Երկրաշարժերի հետևանքով զոհվել է 51 մարդ, ավելի քան 900 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Ավերվել են 5500 բնակելի շինություն, 28 դպրոց, 146 ձեռնարկություն: Ալբանիայի մայրաքաղաքում վնասվել են 15 էլեկտրակայան, երկու առողջապահական հաստատություն և 149 առևտրային օբյեկտ: Նոյենբերի 27-ին և դեկտեմբերի 2-ին 6.0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել համապատասխանաբար Հունաստանի Կրետե կղզու արևմտյան ափամերձ տարածքում` Պլատանոս քաղաքից 45 կմ դեպի հյուսիս-արևմուտք և Խաղաղ օվկիանոսի հյուսիսում` Ալեուտյան կղզիների տարածքում: Վերջին երկու երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը