29 11 2019

Սեռ ընտրելու ազատությունը ենթատեքստով դրված է Ստամբուլյան կոնվենցիայի մեջ․ Տեր Եսայի քահանա



«Կոնվենցիայի ամենակարևոր խնդիրը ենթատեքստերը, թակարդներն են: Այլասերությունը քարոզելու լավագույն ձևը քողարկված ներկայացնելն է: Սա ոչ միայն եկեղեցու, այլ հասարակության լայն շերտերում տարակուսանքի առիթ է տալիս: Ազատությունը հանուն ազատության չի լինում, ինչ ցանկանում եմ անելը ազատություն չէ: Քրիստոնեության տեսանկյունից սա գերություն է, ստրկություն է: Սա ուղղված է մեր ազգային արժեքները ոչնչացնելուն: Մեր ազգային կարևոր հիմնասյուներից են լեզուն, մշակույթը, կրոնը, փորձ է արվում այս ավանդույթները ներկայացնել հետամնացություն»,- «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհրդի կազմակերպած Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման թեմայով կլոր սեղան - քննարկմանն ասաց Արարատյան Հայրապետական թեմի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ