28 11 2019

475․7 մլն դրամ՝ փրկարարների 3 ամսվա հավելավճարներ համար



Փրկարարների աշխատավարձը 85-90 հազար դրամից կդառնա մոտ 130 հազար դրամ։ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 28-ի նիստում  որոշեց պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին հատկացնել 475,747 մլն դրամ՝ փրկարարներին փրկարարական ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների վճարման նպատակով:

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը պարզաբանեց, որ սա 3 ամսվա գումարն է, որը դեռ չեն տվել. «Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամսիների մասին է խոսքը» :

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ