Սարգիս Քլոյանը դժգոհում է, թե Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն իրեն վիրավորում են ու դիմել է Լևոն Քոչարյանին։ Լրագրողի հարցին, թե ի՞նչ են պատրաստվում ձեռնարկել, Լևոն Քոչարյանը պատասխանեց․ «Կարծիք է ձևավորվել, թե աջակիցների հետ կապված որոշումները մենք ենք ընդունում։ Այդպես չէ»։ Դիտարկմանը, թե որդեկորույս ծնողին վիրավորկան վանկարկումներ են լինում, Լևոն Քոչարյանն աաց, որ ամեն կարգի վանկարկումներ էլ լինում են, օրինակ՝ վանկարկում են մարդասպան, այն դեպքում, երբ մեղադրանքը սպանությունների հետ կապված չէ։ Կոչ արեց դիտել Սարգիս Քլոյանի հարցազրույցը, որտեղ ասում է, թե դուրս էին եկել Երևանի փողոցներում թուրքի լամուկներից ազատվելու։ «Էն մարդիկ են խոսում վիրավորելուց, ովքեր տարիներ շարունակ վիրավորել են»,- եզրափակեց Լևոն Քոչարյանը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը