21 11 2019

Սառած ասֆալտին լուսացնողները մեր ինքնության սահմանապահներն են․ Լիլիթ Գալստյան

Սառած ասֆալտին լուսացնողները մեր ինքնության սահմանապահներն են․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՅԴ ՀԵՄ֊ի՝ կառավարական շենքի առաջ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող անդամների լուսանկարը և գրել. 

«Իմ կրտսեր ընկերներն են՝ ՀՅԴ երիտասարդական միության անդամները: Այս էլ քանի գիշեր նրանք լուսացնում են Կառավարական շենքի առջև: Այդտեղով սահման է անցնում՝ ազգայինի և ապազգայինի սահմանը, օտարացման, ապաոգեղենացման սահմանը...

Նրանց պայքարը ոգեղեն Հայաստանի համար է, նրանց պայքարը ազգային պետության համար է, մեր ապագայի համար է...

Սեփական հայրենիք-պետության մայրաքաղաքում սառած ասֆալտին լուսացնող իմ փոքր եղբայրները պահում են մեր արժանապատվության, մեր ինքնության, մեր ազգային բովանդակության սահմանը:

Երբ ապրիլյան պատերազմում նրանք մեր անվտանգ գոյության սահմանն էին պահում, նրանց մտքով դժվար թե անցներ, որ մի օր այդ սահմանը՝ ինքնության սահմանը, մայրաքաղաքով կանցնի: Նրանք լավ գիտեն. ցանկացած պետությունից հանիր ազգային բովանդակությունն ու արժեքներ չդավանող ամբոխ կստանաս:

Նրանք հավատում են արժեքներին, նրանք սկզբունքներ ունեն, նրանք, որոշների պես սոսկ հացիվ չեն ապրում և 30 արծաթով չեն ծախվում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ