«Իմ տղան չէր կարող նման բան անել, որովհետև ես իմ տղայի հետ խոսել եմ մի քանի ժամ առաջ։ Իմ տղան գտնվում էր շատ հանգիստ վիճակում։ Ես համաձայն չեմ, որ նա ինքնասպան է եղել, իմ տղան շատ ուժեղ մարդ էր և ինքը նման բան չէր անի նրան սպանել են ես ունեմ հիմնավոր կակասածներ։ Շատ պարզ երևում է, որ Արմենի պարանոցի վրա երկու գիծ կար սավանը չէր կարող անել, կտրված էր վիզը»,- լրագրողների հետ հանդիպմանը Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արմեն Աղաջանյանի խոշտանգման և մահվան դեպքին անդրադառնալով ասաց տուժողի իրավահաջորդ Գայանե Աղաջանյանը։
Մայրը պնդում է, որ 30-ամյա Արմեն Աղաջանյանը ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան խոշտանգելով սպանել են։
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի հունիսի 12-ին։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը