Արա Գալոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Փաստացի ձևավորված սպառողական զամբյուղի» մասին պաշտոնական տեղեկատվությունը կարելի է ընթերցել առանց զգացմունքների։ Կարելի է ընթերցել առանց պատկերացնելու։
Օրինակ այս տվյալը՝ «1 ամսում սպառված սննդամթերքի արժեքը 1 անձի հաշվով կազմել 24 հազար 461․4 դրամ»։
Կարելի է հաշվել, որ 1 անձը մեր երկրում միջինը սնունդի վրա ծախսում է օրը 815 դրամ 40 լումա (եթե, իհարկե, հիշում եք, թե ինչ է լուման)։
Բայց շատ ավելի դժվար է կարդալ ու հասկանալ, որ մեկ անձը օրական սպառում է 461․1 գրամ հաց (հացամթերք), 48․3 գրամ միս և 18․6 գրամ ձու։
1 ձուն հեշտ հաշվարկի համար սովորաբար հաշվում են 50 գրամ։ Փաստորեն, 1 անձը փաստացի 3 օրվա ընթացքում 1 ձու է սպառում և համարյա 74 գրամ շաքար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը