ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ինձ զեկուցեց հետևյալը.
Հայաստանի մի բարձրաստիճան պաշտոնյա զանգել է իրեն և շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Ճանապարհային ոստիկանը երթևեկության կանոնների խախտման համար կանգնեցրել է իր կողմից վարվող մեքենան և չնայած ճանաչել է իրեն որպես բարձրաստիճան պաշտոնյա, այնուամենայնիվ տուգանել է:
Լսելով այս պատմությունը՝ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարեցի խրախուսել երթևեկության կանոնների խախտման համար բարձրաստիճան պաշտոնյային տուգանած ճանապարհային ոստիկանին:
#ՊատմություններՈրոնքԿարողԵնՏեղիՈւնենալՄիայնՆորՀայաստանում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը