Shamshyan.com-ը գրում է․ «Հոկտեմբերի 31-ին գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։40-ին Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին է դիմել Ռոբերտ Գրիգորյանը և հայտնել, որ հոկտեմբերի 30-ի ժամը 22։00-ից մինչև հոկտեմբերի 31-ի ժամը 12։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Տիգրան Մեծի պողոտայի թիվ 6 հասցեում գործող «Հայ Հեղափոխական Դաշնակցության» Լոռու մարզային կոմիտեի մուտքի դուռը վնասել են և մտել ներս։
Ռ. Գրիգորյանը, ով ՀՅԴ Լոռու մարզային կոմիտեի նախագահն է, դեպքի վայր ժամանած ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ գրասենյակից գողացել են կուսակցությանը պատկանող համակարգիչը, տպիչ սարքը և 3000 դրամ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը