ՌՈ աշխատակիցները գտան զորամասն ինքնակամ լքած զինվորին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մոլորյալը գտնվեց։ Փաստորեն, արկածներն ավելի խայտաբղետ էին։ Այլ մանրամասները երևի հետո»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ արդեն 9 օր է, ինչ Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներից մեկն ինքնակամ լքել էր զորամասը և նրանից տեղեկություն չկար:
Ժամկետային զինծառայողի ազգականը հայտնել էր. «Արդեն 9 ամսվա ծառայող էր մեր տղան, երբևէ որևէ դժգոհություն չի ունեցել ծառայությունից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը