21 10 2019

«Ազատություն»-ը կրկին վերաբերմունք է արտահայտում․ հետազոտություն

«Ազատություն»-ը կրկին վերաբերմունք է արտահայտում․ հետազոտություն

«Ազատություն» TV-ի լրատվական կենտրոնի հոկտեմբերի 18-ի թողարկմանը մեկնաբանը, ներկայացնելով ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացները, նշում է․ «Քաղաքական պատվեր։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անվան հետ կապվող գործընթացներն այսպես է որակում Սերժ Սարգսյանի կառավարման օրոք բարձրաստիճան պաշտոնյա եղած Էդուարդ Շարմազանովը»։ Գրում է «Մեդիա պաշտպանը»։

Առաջին հայացքից թվում է խնդիր չկա, մեկնաբանը նախընտրել է այդ ձևակերպումը, բայց մեր մշտադիտարկումների արդյունքում սա առաջին դեպքը չէ, երբ «Ազատություն» ռադիոկայանում պարբերաբար հղում է արվում անցյալին, նշվում Սերժ Սարգսյանի հետ այս կամ այն պաշտոնյայի առնչությունը։ Բացի այդ, նույն թողարկմանը, լրագրողը ռեպորտաժը գրեթե ամբողջությամբ կառուցել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանի խոսքի հիմնա վրա, որը ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման նախագծի հիմնական զեկուցողն է։ Որպես հակադիր կողմ շատ քիչ տևողությամբ ներկայացվում է Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքը։

«Մեդիա պաշտպան»-ը կրկին կոչ է անում «Ազատության»-ը ներկայացնել քաղաքական համակրանքներից զերծ լրատվություն, որտեղ կհնչեն բոլոր կողմերի կարծիքներն ու առաջարկությունները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ