Nouvelles d'Arménie թերթի խմբագրությունը հարձակման է ենթարկվել։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջում։
«Խստորեն դատապարտում ենք Nouvelles d'Arménie-ի գրասենյակի վրա այս հարձակումը։ Սա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության և հանրապետական արժեքների նկատմամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հարձակման ժամանակ հանցագործները կոտրել են խմբագրության դուռը, գողացել տեսախցիկներ ևս երեք համակարգիչ, որտեղ պահվում են գաղտնի տեղեկություններ:
Խմբագիր Արա Թորանյանը Սպուտնիկի հետ զրույցում նշել է․ «Վերջին տասը օրերին ես մասնակցել եմ Սիրիայում թուրքական ագրեսիայի դեմ մի քանի հանրահավաքների։ Այս համատեքստում ակնհայտ է տեղի ունեցածի հետ պատճառահետևանքային կապը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը