«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Էս ու՞ր հասանք...
Եվ այս երկրում օրինաչափ է՞, որ շրջմոլիկ պետական պաշտոնյաների անպտուղ շրջագայությունների և կառավարական առանձնատների ու գերշքեղ ծառայողական ավտոմեքենաների համար պետական բյուջեից միլիոնավոր դոլարներ դուրս գրվեն..
Արդեն դեղերն են ապառիկով վաճառվում... Էս ու՞ր հասանք...
Բա ու՞ր է ժողովրդի մասին մտածող չկոռումպացված հեղափոխական կառավարությունը:
Հա, հիշեցի՝ ուր է...
Տրանսգենդերներին գրկաբաց հյուրընկալելու և Ստամբուլյան կոնվենցիան ամեն գնով կյանքի կոչելու որոնումների մեջ է...
Բա ո՞նց չասես՝ ամոթ ձեզ... »
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը