ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ճշտգրտումներ է արել Դավիթ Սանասարյանի կատամամբ վթարից։ Մալյանի խոսքով՝ Սանասարյանը երեխայի տուն մարդ է ուղարկել, որը եկել և վախեցրել է ծնողին, որպեսզի թեման վերջնականապես փակվի:
«Վթարի ենթարկելուց հետո Սանասարյանը նույնիսկ չի էլ բարեհաճել երեխային իր մեքենան դնել, կամ տեղափոխել հիվանդանոց: Երեխային նստացրել է քարին, ինքն ու իր մտերմուհին նստել են մեքենայի մեջ, մինչև երեխայի մայրն է մոտեցել, բայց չի իմացել՝ ով է վթարի ենթարկել։ Երեխային մայրն է հիվանդանոց տեղափոխել, Սանասարյանը եղել է հեռվից դիտողի դերում: Սանասարյանը երեխայի հետևից գնացել է Հանրապետական հիվանդանոց: Նա հիվանդանոց չի գնացել մարդասիրական նպատակներով, օգնություն ցույց տալու համար, այլ գնացել է, որ տեղում կոծկի վթարի դեպքով ոստիկաններին ահազանգելու հնարավորությունը։
Բժիշկների միջոցով Սանասարյանը երեխայի մորը համոզել է, որ դեպքը չգրեն որպես վրաերթ, և ինքը բոլոր հարցերը կլուծի: Ծնողը այդպես էլ արել է: Բայց եթե նույնիսկ ծնողը բողոք չունենար, պարտադիր ոստիկանություն պետք է ահազանգ գնար, և ոստիկանությունը պետք է գար և հարցով հետաքննություն աներ: Սանասարյանը, որ այդպես է ուզել, բժիշկները շըփ-թըփ զմռսել են երեխայի ոտքը և ասել են՝ գնա տուն: Երեխան վատացել է, գնացել են մյուս հիվանդանոց, որտեղ Սանասարյանը հայտարարել է, որ որևիցե կերպով չի կարող ֆինանսավորել իր իսկ կողմից վթարի ենթարկված երեխայի բուժման ծախսերը: Սանասարյանն ասել է՝ եթե բողոքեն, ինքը որևէ խնդիր չունի, ոստիկանությանը ոնց ասի՝ այդպես է: Այդպես հարցը կտրուկ լուծվել է։
Որպեսզի թեման վերջնական փակվի, Սանասարյանը երեխայի տուն մարդ է ուղարկել, որը եկել և վերջնական վախեցրել է ծնողին, ասելով՝ որ Սանասարյանից հեռու կմնաք, չզանգեք, ինչ արել է՝ լավ է արել: Ձեր երեխան է եկել ընկել մեքենայի տակ: Մի հարց է առաջանում. Ոստիկանությունը ո՞ւր է, ընդհանրապես մենք պետություն ունեն՞ք: Երեխա են վրաերթի ենթարկել, անպաշտպան ընտանիք է, սոցիալապես խոցելի խավից են»,-ասել է Մալյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը