08 10 2019

all.me նորարարական թվային պլատֆորմը WCIT 2019 համաժողովին ներկայացել է իր տաղավարով



Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող World Congress on Information Technology  (WCIT) 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին all.me նորարարական թվային պլատֆորմը ներկայացավ առանձին տաղավարով։

Համաժողովի ընթաքում all.me տաղավարին էին մոտենում ոչ միայն մասնակիցներն ու հյուրերը, այլև մի շարք պաշտոնյաներ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և այլք, որոնց all.me թիմի ներկայացուցիչները տեղում ծանոթացնում էին հավելվածին և դրա հնարավորություններին։

all.me սոցիալական ցանցի կոնտենտ մարքեթինգի ղեկավար Սոնա Ավետիսյանը Yerevan.Today-ի հետ զրույցում նշեց, որ all.me թվային հարթակը մասնակցում է ՏՏ համաշխարհային համաժողովին, քանի որ լինելով IT ոլորտի ներկայացուցիչ և զարգացող ընկերություն չէր կարող բաց թողնել նման առիթը, որը միջոց է ևս մեկ անգամ ավելի մասսայական դարձնելու իրենց պրոդուկտը․ «all.me-ն նորարարական հավելված է, որն իր մեջ ներառում է սոցիալական ցանց, առևտրային հարթակ և վճարային համակարգ։ Մեր առավելությունը համեմատած մյուս սոցիալական ցանցերի հետ այն է, որ all.me-ն կիսում է իր օգտատերերի հետ գովազդային եկամուտի մինչև 50 տոկոսը, այսինքն օգտատերերը իրենց ակտիվության միջոցով կարող են գումար վաստակել»,- ասաց Ավետիսյանը։

Նշենք, որ all.me էկոհամակարգն ունի նաև իր թվային արժույթը՝ ME token, որը ծառայում է որպես թվային ակտիվ պլատֆորմի ներսում և առկա է բորսաներում: Պլատֆորմի նպատակն է ME-ն դարձնել առօրյա կյանքի կարևոր մաս և պարզեցնել առօրյա գործարքների գործընթացը:

Ներբեռնեք all.me այսօր App Store և  Google Play հարթակներում:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ