07 10 2019

Ալեքսիս Օհանյանը ժամանեց Հայաստան

Ալեքսիս Օհանյանը ժամանեց Հայաստան

Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ժամանեց Հայաստան՝ մասնակցելու  «WCIT-2019» տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին: 

Լրագրողների հետ զրույցում Ալեքսիս Օհանյանը նշեց, որ համաժողովին ծանոթանալու է համագործակցության հնարավորություններին՝ հավելելով, որ Հայաստանում տաղանդավոր մասնագետներ կան, ովքեր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լուրջ առաջընթաց են գրանցել, ինչը ողջունելի է:

Նաև Երևանումսպասվում է Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» բեսթսելերի հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ