Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի հյուսիսային մաքսակետերում կուտակումները պայմանավորված են Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետից մեր երկիր ուղևորվող ավտոմեքենաների ակտիվ հոսքով։ Մեքենաներն օրեր շարունակ կուտակված են եղել Վերին Լարսում և ներկայումս մեծ խմբաքանակով մոտենում են Հայաստանի մաքսային անցակետերին։
ՊԵԿ-ը վստահեցնում է, որ մաքսակետերում գործի է դրվել ամբողջ ներուժը՝ մաքսային ձևակերպումները հնարավորինս օպերատիվ իրականացնելու և լրացուցիչ խոչընդոտները բացառելու համար:
Միաժամանակ, Վրաստանի գործընկերները Պետական եկամուտների կոմիտեին հայտնել են, որ վերջին ժամերին վրացական կողմում առաջացել են տեխնիկական բնույթի խնդիրներ, որի արդյունքում մեքենաների թողունակությունը մի քանի ժամ նվազել է, սակայն այս պահի դրությամբ խնդիրները կարգավորվել են և ավտոմեքենաների շարժն արդեն վերսկսել է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը