Հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը կացկացվեն պահեստազորի շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Այս մասին որոշում կայացվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
«Վարժանքները կանցկացվեն ռազմական ունակությունների կատարելագործման և մասնագիտական վերապատրաստման համար։ Վարժական հավաքներին կներգրավվի թվով 316 քաղաքացի` հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանության, կապի, հետախուզական և տեխնիկական մասնագիտություններով պահեստազորայինները»,–ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը