03 10 2019

Ադրբեջանական կողմի կրակոցից տրակտորի վարորդ է վիրավորվել

Ադրբեջանական կողմի կրակոցից տրակտորի վարորդ է վիրավորվել

Նոյեմբերյանում ադրբեջանական կողմի կրակոցից հոկտեմբերի 2-ին տրակտորի վարորդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ում խոսքով՝ վարորդը ինժեներական աշխատանքներ կատարելիս է եղել:

Վիրավոր վարորդը տեղափոխվել է Նոյմբերյանի հիվանդանոց։

Հիշեցնենք, որ Արծրուն Հովհաննիսյանը նախօրեին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ, մասնավորապես, նշել էր, որ ահմանին ամեն օր կրակոցներ են և կարող են լինել նաև վիրավորներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ