ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի տեղակալ Կարեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դեռեւս գտնվում է կոմայի մեջ, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, սակայն կայուն վիճակում հույս ունեն, որ կապաքինվի։
«Տոկոսի մասով որեւէ բան չենք կարող ասել, բայց հույս ունենք, որ որոշակի դրական տեղաշարժեր կնկատվեն»,- ասաց նա՝ նշելով, որ փոխգնդապետը դեռևս միացված է արհեստական շնչառության սարքին, բայց այն, որ բացասական տեղաշարժեր չկան, դա գնահատվում է դրական։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը