«Ես խնդիրների մասին հիմա որևէ բան չեմ կարող ասել: Մասնավորեցման ցանկից հանելը կամ չհանելը որևէ կերպ չի առնչվում Էդուարդո Էռնեկյանին կամ ներկայիս կառավարիչներին: Բանն այն է, որ նպատակահարմար է գտնվել պահպանել փաթեթը պետության ձեռքում և իրականացնել հետագայում նոր մրցույթ, որին ենթադրաբար կմասնակցեն ներկայիս կառավարիչները և հնարավորության, ցանկության դեպքում՝ նաև նոր օպերատորներ»,- անդրադառնալով «Հայփոստ» ընկերության՝ մասնավորեցման ցանկից հանելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագծին և արդյոք Էդուարդո Էռնեկյանի կառավարման օրոք «Հայփոստում» խնդիրներ կար թե ոչ ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը