01 10 2019

«Գոլդեն փելես»-ը կտրվի հավատարմագրային կառավարման կամ կվաճառվի



Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանին պատկանող «Գոլդեն փելես» հյուրանոցյաին համալիրը սեպտեմբերի 26-ին փոխանցվեց կառավարությանը։

Այն փոխանցվեց պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում այն պետության կարիքների համար շահագործելու նպատակով։

Խորհրդարանի՝ հոկտեմբերի 1-ի նիստում պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցրեց շենքի ճակատագրի մասին։

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն ասաց, որ մինչև Նոր տարի, այն կամ կհանձնվի հավատարմագրային կառավարման կամ կվաճառվի աճուրդով։

Նշենք, որ գույքի արժեքը 7 մլրդ 535 մլն 889 հազար դրամ է։

Հյուրանոցային համալիրում առկա է 3 257 միավոր շարժական գույք, որի շուկայական արժեքը կազմում է 312 մլն 889 հազար դրամ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ