02 04 2024

Կառավարությունում տեղյակ չեն, թե ում կողմից եւ ինչ իրավական հիմքի վրա է պատրաստվել այն մակետը, որը ձեռքին Փաշինյանը շրջում է

Կառավարությունում տեղյակ չեն, թե ում կողմից եւ ինչ իրավական հիմքի վրա է պատրաստվել այն մակետը, որը ձեռքին Փաշինյանը շրջում է

«Փաստինֆո»-ն գրում է․ «ՀՀ կառավարությունում դժվարանում են ասել, թե ինչի հիման վրա է կազմվել այն մակետը, որը Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվում է որպես ՀՀ քարտեզ։

Հիշեցնենք, որ մարտի 12-ին նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսին ներկայացել էր ինչ-որ թիթեղյա մակետով՝ պնդելով, թե դա Հայաստանի Հանրապետության քարտեզն է, որի ամբողջականությունը պատրաստ են պաշտպանել։

Այդ թիթեղը դարձել է Նիկոլը Փաշինյանի գրեթե մշտական ուղեկիցը՝ անգամ քպականների հետ հանդիպումների ժամանակ։

«Փաստինֆո»-ն մարտի 21-ին գրավոր հարցում է ուղարկել ՀՀ կառավարության աշխատակազմ՝ խնդրելով տեղեկացնել, թե այն մակետը, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր վերջին ասուլիսում, ի՞նչ քարտեզների հիման վրա է կազմվել։ Ըստ այդ մակետի՝ ՀՀ տարածքը քանի՞ քառակուսի կիլոմետր է։ Որն է այդ մակետի իրավական հիմքը, ում կողմից է պատրաստվել։ Արդյո՞ք Ադրբեջանը համաձայնել է ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը այն ընդգրկմամբ, որը ներկայացված է այդ մակետում։

Բացի այդ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պատրաստ են սահմանագծում սկսել Տավուշից։ Հարցմամբ՝ հիշեցրել էինք, սահմանագծումը, փաստացի, սկսվել է Սյունիքից ու հետաքրքրվել, թե ինչո՞ւ սահմանազատման գործընթացը չի շարունակվում նախևառաջ Սյունիքի մարզից, որտեղ դեռ 2020 թ-ի պատերազմից հետո ադրբեջանական կողմը սկսել էր սահմանագծում իրականացնել՝ ներկայացնելով GPS քարտեզները։

Արդյոք հայկական կողմը պատրաստակամ է միակողմանի դուրս գալ Ադրբեջանի կողմից պահանջված տարածքներից, քանի դեռ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, որոնք օկուպացրել է 2020 թվականից հետո։

Հայկական կողմն ունի՞ վստահություն, որ, օրինակ, Տավուշի ներկայիս դիրքերից զորքերը հետ քաշելու հետ միաժամանակ ադրբեջանական կողմը նույնն կերպ կհանձնի նաեւ Բերքաբերի օկուպացված տարածքները, զորքերը դուրս կբերի ՀՀ ինքնիշխան այն տարածքներից, որոնք օկուպացրել է 2020 թվականից հետո։

ՀՀ-ն պատրա՞ստ է միակողմանի բարի կամք դրսեւորել ու զորքերը հետ քաշել՝ անկախ Բաքվի գործողություններից։

Սակայն պարզվեց, որ նշված հարցերից ոչ մեկի պատասխանը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը չունի։ Չգիտեն անգամ Փաշինյանի՝ շրջանառության մեջ դրած մակետի իրավական հիմնավորումները ու մեկ ամիս ժամանակ են խնդրել՝ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու եւ հարցերին պատասխանելու համար։ Սա եւս մեկ առիթ է ՀՀ դատախազության համար (ընդգծենք՝ ՀՀ եւ ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանի դատախազության- խմբ) վարույթ նախաձեռնել՝ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործության հատկանիշներով։

Բավական է միայն մեկ մեջբերում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 148-րդ հոդվածից՝ Պետական դավաճանություն է համարվում թշնամու կողմն անցնելը, կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ ՀՀ քաղաքացի համարվող Նիկոլ Փաշինյանը որեւէ առիթ բաց չի թողնում թշնամու պահանջները հիմնավորելու համար, ավելին՝ իր հրապարակային խոսույթով հիմքեր է ստեղծում, որ Ադրբեջանը հիմքեր ունենա ՀՀ-ի դեմ ռազմական ագրեսիա նախաձեռնելու համար։ ՀՀ կառավարության աշխատակազմն այսօր եւս մեկ անգամ փաստել է, որ այս պահին չունեն որեւէ իրավական հիմնավորում Փաշինյանի հրապարակային խոսքերի համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ