25 09 2019

ՄԻՊ գրասենյակից այցելել են կոմայի մեջ գտնվող փոխգնդապետին

ՄԻՊ գրասենյակից այցելել են կոմայի մեջ գտնվող փոխգնդապետին

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած միջադեպից տուժած սպա Արա Մխիթարյանի վիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ։

ՄԻՊ-ից հայտնում են, որ նրանք հանդիպել են Արա Մխիթարյանին բուժող բժշկական անձնակազմի եւ հոսպիտալի ղեկավարության հետ, տեղեկություններ ստացել նրա առողջական վիճակի եւ տրամադրվող բժշկական օգնության մասին:

Բացի դրանից, կապ է հաստատվել փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծնողի հետ, ով դժգոհություններ չի հայտնել զինվորական հոսպիտալում որդուն տրամադրվող բժշկական օգնության առնչությամբ, սակայն պնդել է, որ իրենց համար առաջնային կարեւորության հարց է դեպքի առիթով հարուցված քրեական գործի օբյեկտիվ քննությունը եւ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելը։

Հարուցված քրեական գործի քննության ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով համապատասխան հարցադրումներով գրություն է ուղարկվել Գլխավոր դատախազություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ