Ուղեւորների հոսքի ավելացման եւ մատուցվող ծառայությունների որակի կատարելագործման նպատակով՝ ս.թ. սեպտեմբերի 20-ից փոխվում է Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց եւ մերձքաղաքային էլեկտրագնացքների երթեւեկության կարգը:
№100/101 եւ 102/103 արագընթաց էլեկտրագնացքներն աշխատելու են ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին՝ Երեւանից մեկնելով 9:15 եւ 10:30, իսկ Գյումրիից՝ 19:40 եւ 21:05 համապատասխանորեն:
Ամենօրյա մերձքաղաքային էլեկտրագնացքները կաշխատեն հետեւյալ կարգով՝
- Երեւանից էլեկտրագնացքները մեկնելու են 7:55, 14:25 ու 18:25՝ ժամանելով Գյումրի համապատասխանորեն 11:03, 17:30 ու 21:50;
- Գյումրիից էլեկտրագնացքները մեկնելու են 7:45, 11:55 ու 18:15՝ Երեւան ժամանելով 10:57, 15:05 ու 21:23 համապատասխանորեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը