ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել․
«Այս տեսանյութը հերթական ապացույցն է, թե ինչպիսի ստոր կեղծիքների է դիմել իշխանությունը այս ողջ ընթացքում: Նրանց միևնույն է զոհերի հարազատների զգացմունքները և օգտագործում են այդ մարդկանց վիշտը իրենց քաղաքական շահերի համար:
Իսկ իմ «վերսիան» այն է, որ մարտի 1-ին ցուցարարների ղեկավարների հրահանգով դիտավորությամբ սպանվել է ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը, որպեսզի ոստիկանությունում առաջանա խուճապ, վախ և նրանք դադարեն իրականացնել իրենց գործառույթները»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը