13 09 2019

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը քաղաքապետին 2.5 ամիս ժամանակ է տալիս



Դեռևս մեկ ամիս առաջ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը և փոխնախագահ Ծովինար Կոստանյանը նամակ են հղել Երևանի քաղաքապետին, որին քաղաքապետի կողմից հստակ պատասխաններ չի տվել. «Մեր հիմնական բողոքն այն է, որ քանի շաբաթ է «Սանիտեքը» չի աշխատում, չկա որևէ իրավական գործընթաց, որ իրավական առումով խզվի պայմանագիրը «Սանիտեք»-ի հետ: Միայն հայտարարությունների մակարդակով աղբահանության խնդիրը չի լուծվել և չի լուծվելու»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ղուկասյանը:

Ըստ Արման Ղուկասյանի` քաղաքապետարանը «Սանիտեք»-ի հետ իրավական գործընթացը թափանցիկ չի իրականացնում: «Այստեղ մութ գործընթացներ կան, եթե Երևանի քաղաքապետարանը չի հրապարակում «Սանիտեք»-ի հետ պայմանագիրը, ուրեմն դա նշանակում է, որ Երևանի քաղաքապետարանը չի կարողանում շատ հարցերի պատասխաններ տալ»,-ասաց նա:

Ծովինար Կոստանյան էլ նշեց, որ եթե մինչև աշնան վերջ աղբահանության խնդիրը չլուծվի, քաղաքապետը պետք է հրաժարական տա։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ