Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանի կիբեր֊անվտանգության ոլորտում որոշել ենք նոր փուլ բացել։ Սեպտեմբերից սկսում է իր աշխատանքները CiviCERT֊AM թիմը՝ Samvel Martirosyan , Վարդան Արզումանյան, (այս հրաշալի անձնավորությունը այն եզակիներից է, ով չկա սոցցանցերում), Անդրանիկ Վարդանյան (Ինքը ավելի հասանելի է Թվիթերում որպես @antranigv), Artur Papyan։
Եթե դուք լրագրող եք կամ լրատվամիջոց, իրավապաշտպան եք, ակտիվիստ և ենթարկվել եք կիբեր֊հարձակման, ապա արդեն գտեք ինչ անել․ դիմեք մեզ։
Եթե ամենապատասխանատու պահին ձեր կայքը չի բացվում, կասկածում եք DDoS կամ հաքերային հարձակում, ձեր սոցցանցային հաշիվը զանգվածային հարձակման տակ է ընկել եւ արգելափակվել է, ձեր էլեկտրոնային հասցեն կոտրել են եւ այլն, ապա արդեն գիտեք ինչ անել․ դիմեք մեզ։ Մի խնդրանք, եթե ձեր DVD փլեյերը չի բացվում կամ համակարգիչը ուժեղ դզզում է, այս դեպքերում մեզ մի դիմեք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը