11 09 2019

Աղետի դիմակայումը չեմ հասկանում՝ մինչև աղե՞տն ենք դիմակայում, թե՞ հետո․ Սասուն Միքայելյան



Կառավարությունը օրինագիծ է մշակել՝ դեկտեմբերի 7-ը աղետների դիմակայման օր սահմանել։ Նման օրինագիծ խորհրդարանում ներկայացրեց արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Հարությունյանը։

Պատգամավորների մի մասը անհասկանալի էին համարում նման օրվա սահմանումը։

Պատգամավոր Սասուն ՄԻքայելյանը, օրինակ, ասաց․ «Իմ համար էլ ա անհասկանալի աղետների դիմակայության օրը։ Մինչև աղե՞տն ենք դիմակայում, թե՞ հետո ենք դիմակայում։ Չեմ հասկանում ինչ ա նշանակում աղետների դիմակայության օր»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ