02 09 2019

Երկրորդ նախագահի աջակիցներն այցելեցին «Եռաբլուր»



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր՝ սեպտեմբերի 2-ին Արցախի Անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղիկներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին զոհված հերոսների հիշատակին։

«Սեպտեմբերի 2-ի նշանակությունը դեռ շատ ենք արժևորելու, շատ ենք բարձրացնելու։ Նրա նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ անգնահատելի է։ Ովքեր, որ կերտել են այս տոնը, նրանք իրական հերոսներ են, նրանց անունները ոսկե տառերով է գրվելու հայ ժողովրդի պատմության մեջ, թող ոչ ոք դրանում չկասկածի»,- իր շնորհավորական խոսքում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ