29 08 2019

Պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել են «Եռաբլուր»

Պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել են «Եռաբլուր»

Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Երևանում անցկացվող ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների ուղեկցությամբ, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Այս մասին տեղեկացնում է ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ