29 08 2019

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը կապիկություն է. Գուրգեն Եղիազարյան



«Գագիկ Խաչատրյանի հետ կապված հետևյալը կասեմ: Այսօր խրոխտ գնում են այդ մարդու տուն, խուզարկություն են անում տարիուկես հետո: Բացի այդ, ասացին, որ 200 մլն դոլար օգնել է հանրապետությանը, հետո էլ Նիկոլն ասաց, որ այդ գումարները չեն դնում բյուջե, զենք ենք առել...շատ բան ես արել, դա ուղիղ կոռուպցիա է, այն որ ասում էր, որ ով կոռուպցիայով զբաղվի՝ կբռնեմ, կնսեմացնեմ. դե քեզ մի հատ նսեմացրու, որովհետև այսօր դու առաջին կոռուպցիոներն ես... ոչ մեկի մտքով չի անցել, որ 200 մլն դոլարը վերցնի, դնի գրպանը և ասի զենք եմ առել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Քաղաքական գործիչը նշեց, որ այդ գումարը կարող էին դնել բյուջե և հանրությանը ներկայացնել թափանցիկ ձևով, թե ինչպես են ծախսել. «Պետք է դնեիր բյուջե, «ժող ջան»-ը և «հպարտ»-ը միասին նայեր, տեսներ, ծափ տար և ասեր՝ այս ինչ լավ էր, Նիկոլ: Բայց դրել ես, հավանաբար, բարձիդ տակ, ի՞նչ իմանանք, այդ ինքնաթիռն ինչքանո՞վ ես առել, ի՞նչ ռեսուրսով ես առել»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ