ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 19-25-ը գրանցվել է 916 դեպք, որից 689-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 146 կենցաղային կանչ, 591 հրդեհի ահազանգ, 78 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 108 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 13 քաղաքացի:
Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 43 դեպք, որից 15-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 3 դեպք, տուժել է 3 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը