Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքում օգոստոսի 24–ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող բնապահպանների և Գնդեվազի բնակիչների միջև: Տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից։
Ծեծկռտուքի արդյունքում վնասվածքներով երկու անձի տեղափոխել են «Վայքի» ԲԿ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ խուլիգանության դեպքի հատկանիշներով, մեկ անձ ձերբակալվել է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը