24 08 2019

Օտարերկրյա գործակալները շարունակաբար ներթափանցելու են Արցախ. Արթուր Դանիելյան



«Տրամաբանական էր, որ ինչ-որ մի փուլում Արևմուտքից սնվող ՀԿ-ները ներթափանցելու են Արցախ: Իսկ Հայաստանի կողմից ֆինանսավորը պայմանավորված է նրանով, որ քանի որ ԵՄ-ն և Ամերիկան չեն կարող Արցախում ֆինանսավորել այդ կառույցներին, որովհետև նրանք չեն ճանաչել Արցախի սուբյեկտայնությունը»,-Yerevan.Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ադեկվադ» ՀԿ հիմնադիր Արթուր Դանիելյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից «Իրազեկ քաղաքացիների միավոր» և «Թրանսփարենի ինթերնեյշնլ» ՀԿ-ներին Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար գումարային հատկացմանը:

Արթուր Դանիելյանը նշեց, որ նման ՀԿ-ների Արցախ ներթափանցումը ունի այն նպատակը, ինչը կար Հայաստան ներթափանցելու ժամանակ՝ քաղաքացիական հասարակության կերտման քողի տակ բաժանել հասարակությունը և ատելություն սերմանել, ստեղծել խնդիրներ և դրանց «լուծման համար» գրանտներ ստանալ:

«Երբ այդ ՀԿ-ները Հայաստան էին գալիս, գալիս էին իբր թե ժողովրդավարական արժեքների պահպանման համար, սկսեցին ընտրություններից, այնուհետև ներթափանցեցին մեր կենցաղի յուրաքանչյուր ոլորտ»,-նկատեց Արթուր Դանիելյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ