23 08 2019

Քննչական կոմիտեն գրագողությամբ է զբաղվում․ Սամվել Մարտիրոսյան

Քննչական կոմիտեն գրագողությամբ է զբաղվում․ Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քննչական կոմիտեն իր յություբյան էջի վրա տեղադրել է տեսանյութ Ամուլսարի վերաբերյալ մուլտֆիլմով։ Տեսանյութը չունի ոչ մի նկարագրություն։ Նույն բանը տեղադրվել է կայքի վրա։

Նկարագրող տեքստը հետեւյալն է․ «ՀՀ քննչական կոմիտեի կողմից հրապարակված 3D հոլովակում ներկայացվում են մի շարք մեղմման և լրացուցիչ միջոցառումներ, որոնք ստանձնել է իրականացնել «Լիդիան Արմենիա» ընկերությունը:» Ըստ տեքստի, ստացվում է, որ տեսանյութը Քննչականին է պատկանում եւ իր կողմից է արտադրված։

Մինչդեռ սա Լիդիանի կողմից ստեղծված տեսանյութ է, որը տեղադրվել է իրենց ալիքում հեղափոխությունից երկու շաբաթ առաջ.

Այս փաստերի հավաքածուն ստեղծում է անթույլատրելի արարքների մի շղթա։ Սկսած նրանից, որ Քննչականը, փաստացի, գրագողությամբ է զբաղվում՝ չնշելով իրական հեղինակին։ Վերջացրած նրանով, որ Քննչականը զբաղված է Լիդիանի փիառով եւ փորձում է հասարակական կարծիքը մանիպուլացնել։

Վերջում ձեռքի հետ նշեմ, որ Քննչականի կայքում ներքեւի հատվածում սոցցանցերի հղումներ են, որոնք պարզապես խնդալու են. Ֆեյսբուքը հղումը տանում դեպի արգելափակված օգտատեր, Թվիթերինը պարզապես Թվիթերի վրա է տանում, ինչպես նաեւ առկա է Գուգլ Փլասի հղումը, տվյալ սոցցանցը այլեւս գոյություն չունի։ Եկեք միասին բարեփոխենք պետական համակարգը եւ շտկենք սխալները»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ