Երեւանում սեպտեմբերի 24-28-ը կանցկացվի Հայկական առաջին լուսանկարչական միջազգային փառատոնը (Armenian International Photo Fes):
Այս միջոցառմանը կմասնակցեն նկարիչներ ամբողջ աշխարհից եւ նրանք հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանի պատմության եւ մշակույթի հետ:
Լուսանկարչական հայկական միջազգային փառատոնի մասնակիցների աշխատանքները կներկայացվեն Երեւանի կենտրոնում՝ 38 ցուցահանդեսային հարթակներում:
Այսպիսով Հայաստանի մայրաքաղաքը կվերածվի բաց երկնքի տակ լուսանկարչական ցուցահանդեսի, որտեղ 30 օրվա ընթացքում բազմաթիվ վարպետության դասեր, նկարիչների հետ հանդիպումներ եւ սեմինարներ կանցկացվեն: Հարթակների թվում Երեւանի քաղաքապետարանի շենքն է, Ազգային ժողովի այգին, Հյուսիսային պողոտան, մետրոյի կայարաննները, թանգարանները եւ այլ վայրեր:
Dvin Music Hall-ն իր դռները կբացի բացման պաշտոնական արարողությանը եւ հաղթողներին պարգեւատրելու համար, որոնք մրցանակներ կստանան 7 անվանակարգերում:
Պատվավոր մասնակիցների թվում կլինեն Լեյֆ Դրեբին (Դանիա), Անտոնիո Մորան (Իսպանիա), Մաուրո Լովեկիոն (Իտալիա), Այման Լոտֆին (Եգիպտոս) եւ այլ լուսանկարիչներ:
Ընդհանուր առմամբ 16 երկրներից ավելի քան 500 մասնակիցներ ներկայացրել են իրենց աշխատանքները: Լուսանկարիչները ներկայացնում են Ֆրանսիան, Հնդկաստանը, Իրանը, Նիդերլանդները, Ռուսաստանը, Լեհաստանը, Հունգարիան եւ այլ երկրներ:
Թովմասյանի բարեգործական հիմնադրամը՝ all.me-ն եւ Dvin Music Hall-ը փառատոնի հիմնական գործընկերներից են: Փառատոնը կանցկացվի քաղաքապետարանի հովանու ներքո:
all.me-ն՝ որպես թվային գործընկեր, կներկայացնի ցանկացած թվային տեղեկատվություն լուսանկարիչների եւ փառատոնին ներկայացված նրանց աշխատանքների մասին:
all.me-ն թվային էկոհամակարգ է, որը բաղկացած է սոցիալական ցանցից (meNetwork), առեւտրային հարթակից (meMarket) եւ վճարային համակարգից (mePay): Յուրօրինակ բիզնես մոդելն օգտատերերին թույլ է տալիս հաղորդակցվել միմյանց հետ, կարդալ հետաքրքիր նյութեր եւ վարձատրվել meNetwork-ի արժույթի միջոցով: Պլատֆորմը գովազդային եկամուտների 50 տոկոսը կիսում է օգտատերերի հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը