21 08 2019

Մեդիան՝ Լենա Նազարյանի մասին. մոնիթորինգ

Մեդիան՝ Լենա Նազարյանի մասին. մոնիթորինգ

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ներկայացրել է հերթական մեդիամոնիթորինգի արդյունքները: Այն ներկայացնում ենք ստորև.

«ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի մասին բացասական հոդվածները բավական մեծ թիվ են կազմում, հիմնական պատճառը Ամուլսարի հետ կապված խնդիրն է։

Լրատվականներում և հասարակության շրջանում հիշում են, որ մինչև իշխանության ներկայացուցիչ դառնալը Լենա Նազարյանն ակտիվ պայքարել է Ամուլսարի շահագործման դեմ, իսկ այժմ լռում է։ Նշում են, որ պաշտոնի և գումարի համար Լենա Նազարյանը ետ է կանգնել իր սկբունքներից։

Մեկ այլ սկանդալ է հասունացել Ռուբեն Մխիթարյանի հետ, որը վերջերս ազատվելով «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնից՝ տեղափոխվել և բնակություն է հաստատել Գյումրիում։ Լենա Նազարյանը Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառման տակ մեկնաբանություն է թողել. «Սենց ջրիկ ուղեղով էլ ուզո՞ւմ ես քաղաքապետ դառնալ»։ Այս մեկնաբանությանը Ռուբեն Մխիթարյանը նախ հակադարձել է, որ քաղաքապետ չի ցանկանում դառնալ, ապա հորդորել է գործով զբաղվել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ