20  08  2019

Սյունիքում արձանագրվել են խոզերի անկման դեպքեր

Սյունիքում արձանագրվել են խոզերի անկման դեպքեր

«911» ծառայությաննՕգոստոսի 19-ին, ժամը 16:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարթաշեն և Քարահունջ համայնքներում արձանագրվել են խոզերի անկման դեպքեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հարթաշեն գյուղում քաղաքացի Ն.Ս.-ին պատկանող 50 խոզերից 10-ը սատկել է, իսկ մնացած 40-ը՝ մեկուսացվել:

Քարահունջ գյուղում խոզերի անկումը սկսվել է դեռևս օգոստոսի 1-ից:

Ընդհանուր առմամբ գյուղում սատկել է 200-ից ավել խոզ: Գյուղում կան նաև հիվանդ խոզեր, որոնք մեկուսացվել են:

Մարզպետարանի Գյուղատնտեսության բաժնի պետի հաղորդմամբ 2 գյուղերում անկած կենդանիներից վերցվել են փորձանմուշներ լաբորատոր փորձաքննության ուղարկելու նպատակով: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ