Ջերմուկի 90%-ը չի ցանկանում, որ այստեղ հանք լինի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20–ին, լրագրողների հետ զրույցում ասել են Ամուլ սարի տարածքում հերթապահություն իրականացնողները՝ անդրադառնալով վերջին օրերին հանքի վերաբերյալ քննարկումներին, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։ Գրում է News.am-ը:
Նրանց խոսքով՝ իրենց վրդոհվեցրել է այն, որ վարչապետն այսօր ասում է դեռ մի քանի տարի առաջ մենք հիմնված ենք եղել փաստերի վրա, առաջնորդվել ենք փաստերով. «Մեկ տարի առաջ ինքը փաստերով չի առաջնորդվել, այլ ժողովրդի կարծիքով ու ժողովրդի պահանջով։ Սերժը փաստացի, օրենքով ընտրվեց վարչապետ, բայց ժողովուրդը դա չուզեց, փաստը չնդունեց, ելավ ոտքի ասաց չենք ուզում ու եղավ այնպես, ոնց որ ժողովուրդն էր ուզում։ Հիմա նույն բանն է, փաստեր–փաստեր, ի՞նչ փաստեր, փաստը ժողովուրն է ու ժողովուրդը չի ուզում»,– ասացին հերթապահություն իրականացնեղները։
Նրանց խոսքով՝ մինչեւ վերջ մնալու են այնտեղ եւ թույլ չեն տալու Ամուլ սարը, որպես հանք շահագործել։
«Ես Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունից եմ ու այսօր դիմումս գրելու եմ դուրս գամ ու շատ–շատ մարդիկ դուրս են գալու երեկվա իր ելույթից հետո։ Ոչ մի բանով չի տարբերվում նախկինը ներկայից»,– ասաց Ամուլ սարի տարածքում հերթապահություն իրականացոնող՝ Ջերմուկի բնակիչ Տիգրան Մանուկյանը։
Նրանց խոսքով՝ վարչապետն ասում է, թե մեկ տարի թույլ չի տվել, որ հանքը շահագործվի, բայց դա իրականաությանը չի համապատասխանում։
«Ոչ թե դուք թույլ չեք տվել,մենք թույլ չենք տվել, մենք ենք պոստեր պահել։ Մենք ենք կանգնել օրուգիշեր, արդեն տարի մի քանի ամիս է այստեղ ենք, մեր գործից ամեն ինչից կտրված, որ մեր հողը պահենք, հելնում ասում են մենք ենք պահել, ոչ մեկդ էլ չեք պահել։ Կամ պարոն Փաշինյանն ասում է 70%-ը մենք ենք խորհրդարանում, այդ ի՞նչ ասելու բան է, դե հիմա խորհրդարանական ընտրություններ արեք տեսնենք 70%–ը կլինե՞ք։ Դեմքը երեւաց»,– ասացին հերթապահություն իրականացնողները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը