ԱԺ-ի շենքի դիմաց իրավիճակ լարված էր: Ոստիկանները պատ էին կազմել ԱԺ մուտքի դիմաց՝ թույլ չտալով ակտիվիստներին մուտք գործել ԱԺ բակ:
Ամուլսարի պահպանության հարցով շահագրգիռ քաղաքացիների և ոստիկանության միջև Ազգային ժողովի դիմաց քաշքշուկ է տեղի ունեցել: Ըստ տեղեկությունների ոստիկանությունը բերման է ենթարկել Ամուլսարի շահագործման դեմ պայքարող 6 ակտիվիստի, ովքեր փորձել են փակել Բաղրամյան պողոտան։
Բերման ենթարկվածների թվում է նաև ակտիվիստ Անի Խաչատրյանը, որը լքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը։
Ակտիվիստներն այժմ գնում են Սարյանի այգի, որտեղ կանցկացնեն հանրային քննարկում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը