Հյուսիսային պողոտայում հարձակվել են ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրահավաք իրականացնող «Կամք» հասարակական նախաձեռնության անդամների վրա և հարվածել նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանին։ Դեպքի առնչությամբ վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրում է
«Երեկ երեկոյան իմ անձի վրա տեղի ունեցած կանխամտածված հարձակումն անհապաղ պետք է պարզեն և հրապարակեն ՀՀ անվտանգության մարմինները:
Ոչինչ չի կարող ազդեցություն ունենալ Հայկական Արժեքների Պաշտպանության մեր առաքելության վրա՝ լինի Երևանում թե Գյումրիում, ՀՀ քաղաքներում թե բնակավայրերում, մենք մեզ զգում ենք ինչպես տանը և դա անցած շաբաթներին մեզ ցույց է տվել մեր ազգաբնակչությունը:
Մենք կարող ենք ինքներս պատժել և՛ սադրիչներին, և՛ նրանց ուղարկողներին և դա կանենք, եթե ՀՀ իրավապահ մարմիններն անհապաղ չկատարեն Սահմանադրությամբ իրենց վրա դրված պարտականությունը, այս պահին միայն այսքանը:
Ժողովուրդ ջան այսօր մենք կհանդիպենք Երևանում և Աշտարակում, վաղը կլինենք նաև Ապարանում,Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու, չի վավերացվելու և վերջ, Հայաստանը վաճառքի ենթակա չէ և Հայաստանը չի վաճառվելու, հայությանը ստրուկի կարգավիճակ չի տրվելու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը