ՌԴ Քննչական կոմիտեն եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած A321 օդանավի սրահից տեսանյութ է հրապարակել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
ՔԿ-ն տեսանյութով հերքել է մամուլում տարածված տեղեկությունները վայրէջքի վայրում կողոպուտի մասին։
«Անծանոթ անձանց մուտքը շղթայապատ տարածք բացառվում է»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Սիմֆերոպոլ ուղևորվող ինքնաթիռը բախվել էր թռչունների երամին,շարժիչն այրվել էր, և ինքնաթիռը վթարային վայրէջք էր կատարել եգիպտացորենի դաշտում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը